Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Չէ՛, հա՜

Չէ՛, հա՜
31.05.2012 | 14:46

Ակնհայտ էր, որ, մասնավորապես, ՀՀԿ-ի մեծամասնական պատգամավորներին ցուցված էր` «չուտել լրագրողի միս, խմել այծի կաթ», մի խոսքով` հարցազրույց չտալ: Նրանց հետևից ուշի ուշով պտտվում էին նրանց օգնականները, որ վերջիններս հանկարծ «պրոպուսկատներ» չանեն:
Միևնույն է` չստացվեց: Երբ Մհեր Սեդրակյանին հարցրինք` ճի՞շտ է, որ ինքն ընտրությունների ողջ ընթացքում աշխատել է ԲՀԿ-ի օգտին, ժողովրդի ընտրյալը (որն ուշի ուշով հետևում էր, թե ինչպես է նվաստս «բերման» ենթարկում մեծամասնական պատգամավորներին, հալ ու հարցմունք անում` հը՞, դուրներդ եկա՞վ ԱԺ-ն, «չցավա՞ց», ինչի՞ց հատկապես տպավորվեցիք) ասաց` դու ոնց որ շատ ես էստեղ-էնտեղ մտնում-դուրս գալիս, չի կարելի:
Մի՞թե: Չէ՛, հա՜:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2422

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ